Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գծի» եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև նորմալ հարաբերությունների վերականգնման գլխավոր պայմանը հարգանքն է Ռուսաստանի ու նրա շահերի նկատմամբ. տեղեկացնում է lenta.ru-ն:
«Մենք չենք այդ հարաբերությունները փչացրել, մենք միշտ էլ հանդես ենք գալիս ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերությունների օգտին: Նորմալ հարաբերությունների վերականգնման ամենագլխավոր պայմանը հարգանքն է Ռուսաստանի ու նրա շահերի նկատմամբ»,-ասել է Պուտինը: