Դանիայի ժողովրդական կուսակցության (ԴԺԿ) եւ Պահպանողական կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչներն առաջարկել են բարձր տուգանքներ սահմանել մուրացկանների համար՝ նրանցից Դանիայի քաղաքների փողոցները մաքրելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք սկսի հետապնդել նրանց, ովքեր փող են խնդրում ավտոբուսի տոմսի համար,- ասել Է Պետեր Սկորուպը (ԴԺԿ) «Մետրոքսպրես» թերթում հրապարակված հարցազրույցում,- այլ կկենտրոնանանք Արեւելյան Եվրոպայից եկած աղքատների կազմակերպված մեծ խմբերի վրա, որոնք Դանիա են ժամանում, որպեսզի օգտվեն մեր ձեռք բերած բարեկեցությունից»:
«Քանի որ երկրում մուրացկաններին հազվադեպ են պատժում, նրանք բոլորովին դադարել են հետեւել օրենքին,- հավելել Է նա:- Ուստի նրանց անհրաժեշտ Է տուգանել եւ վտարել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: