50 ազատամարտիկներ Ազատության հրապարակում նախատեսում են հացադուլ կազմակերպել, եթե ազատ չարձակվեն Հիմնադիր խորհրդարանի անդամները: Քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:

 

 

Նա կոչ արեց ազատամարտիկներին հացադուլին մասնակցել զինվորական հագուստով և կրել իրենց շքանշանները: Իսկ նրանք, ովքեր չեն կարող ինչ-ինչ պատճառներով հացադուլ իրականացնել, նա առաջարկեց մասնակցել ակցիային նստացույցի տեսքով:

Հացադուլը կսկսվի երկուշաբթի՝ ժամը 14:00-ից: