Ռուսաստանյան ՆՏՎ հեռուստաալիքն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ցեղասպանություն. սկիզբ» փաստավավերագրական ֆիլմն է ցուցադրելու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հեռուստաալիքն իր կայքում նշել է, որ փաստավավերագրական ֆիլմի հեղինակները առավելագույն ճշգրտությամբ ներկայացնելու են 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները' օգտագործելով արխիվային փաստաթղթեր, պատմաբանների հարցազրույցներ, ականատեսների վկայություններ և այլն:
Վերը նշված նյութերը հայթայթելու նպատակով փաստավավերագրական ֆիլմի ստեղծագործական խումբը մեկնել էր Թուրքիա, որտեղ այցելել էր մեր օրերում պահպանված միակ հայկական գյուղ: Բացի այդ, Թուրքիայում նրանք կարողացել էին հանդիպել նաև Հայոց ցեղասպանության ականատեսներին: