Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասը՝ «Աստղային պատերազմների» առաջին վեց մասերի ստեղծողը, պատրաստվում Է չքավորների համար բնակելի համալիր կառուցել Կալիֆոռնիայի պերճաշուք շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս շրջանում կան մեծ թվով միլիոնատերեր, եւ բնավ բնակարաններ չկան բանվորների եւ թոշակառուների համար: Կլինեն այս նախագծի շատ հակառակորդներ, բայց մարդիկ կպայքարեն այդ բնակարանների համար»,- Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Լուկասի խոսքը մեջբերել Է ռեժիսորի փաստաբան Գերի Ջակոմինին:
Ջակոմինիի խոսքով՝ բնակելի համալիրը կկառուցվի 21 հեկտար հողամասի վրա, որը պատկանում Է Լուկային եւ գտնվում Է Կալիֆոռնիայի Մարինի օկրուգում՝ Skywalker Ranch ռանչոյից ոչ հեռու, որտեղ ապրում Է ռեժիսորն ինքը: Նախագծի արժեքը գնահատվում Է մոտավորապես 200 միլիոն դոլար:
Եթե նախագիծը հավանության արժանանա, ապա շինարարությունը կսկսվի արդեն 2018 թվականին, իսկ բնակեցումը՝ մեկ տարի ուշ: Ինչպես հեռուստաալքին հայտնել Է Ջակոմինին, Լուկասն ամբողջությամբ կֆինանսավորի շինարարությունը: