Պարույր Հարիկյանի դեմ կատարված մահափորձի մասին լսելիս դերասան Երվանդ Մանրյանին դա անհեթեթ է թվացել: Այս մասին նա ասաց, այսօր' փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով' եթե գործ են ուզում անել, գոնե մի հատ շնորհքով անտերի մեկին պետք է գտնեն, որ կարողանա այդ գործն անի:

«Տո կրակող ես, մարդավարի կրակիր, գործդ արա, գնա ասա. «Արել եմ»: Վերջացավ: Ինչ է նշանակում Ատրճանակը ինչ-որ սպիտակ կտորով փաթաթած գալ, կիսատ պռատ ինչ-որ բան անելը: Անշնորքությունների շարան է իրար հետեւից»,- ասաց Երվանդ Մանարյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, գրականագետ Վարդան Դեւրիկյանի դիտարկմանը, թե կարող է կրակողը դերասան է եղել, Երվանդ Մանարյանն արձագանքեց. «Շատ հավանական է, որովհետեւ դերասանը մարդու վրա կրակելու իրավունք չունի: Երեւի ապաշնորհ դերասան է եղել»: Վերջինս նաեւ նշեց, որ չի կարող ասել, թե կատարվածը ներսի, թե արտաքին ուժերի ձեռքի գործն է:

Երվանդ Մանարյանը չի կարծում, որ ընտրությունները հետաձգելը ճիշտ է, միաժամանակ ավելացնելով, որ որոշումը Պարույր Հայրիկյանը պետք է կայացնի եւ ինչ որոշում էլ կայացնի, ինքը կհարգի:

Հարցին, թե թեկնածուներից ո՞ւմ է համակրում, Մանարյանը չցանկացավ պատասխանել: