Թուրքիայի քաղաքացի Ֆերհաթ Յըլդըզը, ով մեղադրվում էր 2014թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ, դատապարտվել է 11 տարվա և 8 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

 

Ինքը՝ Յըլդըզը, իր զղջումն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ նշելով, որ Էրդողանին սպանելու մտադրություն չի ունեցել, այլ պարզապես փորձել է իր բողոքի ձայնը հայտնել: