Ծաղկաձորում այսօր մեկնարկեց տղամարդկանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Հայաստանի հավաքականը ուժերը չափեց Իսրայելի ընտրանու հետ և պարտվեց 2.5-1.5 հաշվով:

Ոչ ոքի ավարտվեցին Սերգեյ Մովսեսյան - Իլյա Սմիրին, Գաբրիել Սարգսյան - Էմիլ Սուտովսկի և Լևոն Արոնյան - Բորիս Գելֆանդ պարտիաները, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտվեց Մաքսիմ Ռոդշտեյնին: