Ապրիլի 22-ին Ստամբուլում տեղի կունենա համերգ՝ նվիրված 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված եւ կարճ ժամանակ հետո սպանված հայ մտավորականների հիշատակին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, համերգի ընթացքում ելույթ կունենան «Քարդեշ թյուրքուլեր» («Եղբայրական երգեր») անսամբլը, Արա եւ Օնիկ Դինքջյանները, Յորդի Սավալըն, թուրք երգիչներ Օսման Քավալըն եւ Հասան Սալթըքը կկատարեն հայերեն երգեր: Համերգի ընթացքում կհնչեն աքսորված եւ սպանված հայ գրողների ստեղծագործություններից:

 

Համերգի ընթացքում առաջին անգամ կկատարվի Զուլֆու Լիվանելիի Կոմիտասին նվիրված ստեղծագործությունը: