Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը զուգահեռ ոչնչացվեց նաև մշակութային մեծ ժառանգություն: Ցավոք, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փորձեր արվում է նաև մեր օրերում:

 

 

Երիտասարդ հայ արվեստագետներն ու արվեստաբանները, այսօր իրենց ձայն են բարձրացնում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու ու աշխարհում դրանց իրական ծագումնաբանությունը ներկայացնելու ուղղությամբ: Դրանցից առանձնակի ուշադրության են արժանի հայկական գորգի յուրացման դրսևորումները: 1915 թվականին հայկական գորգերը որպես թուրքական ներկայացնելու առաջին փորձեր են իրականացնում թուրքերը, ինչը վերջիններիս ոչ միայն հաջողվում է այդ տարիներին, այլ նաև հետագայում: Հայկական զարդանախշերը այսօր էլ օգտագործվում են թուրքական գորգերում:

 

 

 

Յուրացվում է ոչ միայն զարդանախշերն ու հայկականին հատուկ մոտիվացիան, այլ նաև հայկական երանգները՝ կարմիրը, կապույտն ու սպիտակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի երիտասարդ դասախոս Լիլիթ Գալոյանը, ով արդեն 3-րդ տարին է ուսումնասիրում ու ցավոք գտնում է հայկական գորգերի յուրացման բազմաթիվ ապացույցներ:

 

 

 

«Հայտնի են դեպքեր, երբ թուրքերը հայերից մատչելի գներով գնել են գորգը, հանել են հայերեն արձանագրությունները, դրա փոխարեն այլ զարդանախշ են դրել, կամ արտատպել են, այսպես հայկականը՝ իրենց դարձնելով»,-նշեց երիտասարդ արվեստագետը, որպես խնդրի լուծման բանալի ներկայացնելով Հայաստանում գորգերի թանգարան-գիտահետազոտա կան կենտրոնի ստեղծման գաղափարը:»Այդ կենտրոնը հնարավորություն կտա որ այն ժառանգությունը, որ մենք ունենք՝ Գյումրու պահոցում, կամ Հայաստանի պատմության թանգարանում ու այլ հավաքածուներում, պահենք ու ցույց տանք: Այն գորգերը, որոնք յուրացվել են, այլևս հնարավոր չէ հետ բերել, բայց պահպանել և բոլորին ցույց տալ մեր ունեցածնու ապացուցել, որ դա հայկական է, դեռ կարող ենք»,-ավելացրեց Լիլիթ Գալոյանը :

 

 

Արմենուհի Մխոյան