Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված 100-ամյա հիշատակի արարողություններին մասնակցելու համար Թուրքիա կմեկնեն 21 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Գալիպոլի կմեկնեն Միացյալ Թագավորության արքայազն Չառլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Պակիստանի նախագահ Մեմնուն Հուսեինը, Քաթարի էմիր Թամին բին Համադ ալ Թանին եւ այլ բարձրաստիճան անձինք:
Թուրքիայում Գալիպոլիի հետ կապված արարողություններին մասնակցելու ցանկություն են հայտնել հիմնականում մահմեդական երկրների ներկայացուցիչները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Գալիպոլի է հրավիրել աշխարհի 103 պետությունների ղեկավարների: