Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն անդրադարձել է Արաս Օզբիլիսի հարցազրույցին, որում հայ խաղացողը քննադատել է ակումբի գլխավոր մարզչին:

«Այսօր առավոտյան հանդիպեցի և բավականին կոշտ զրույց ունեցա Արաս Օզբիլիսի հետ: Արասը խախտել է պայմանագրով սահմանված պարտականությունները և տեղեկացվել է, որ համաձայն գործող պայմանագրի՝ մեծ տուգանք կվճարի: Իր հերթին ֆուտբոլիստն ընդունեց, որ սխալ է եղել և դա ավելի շուտ էմոցիոնալ արարք էր, որի համար պատրաստ է պատիժ կրել: Նա նաև հայտարարեց, որ իր շատ խոսքեր խեղաթյուրվել են: Յուրաքանչյուր իրավիճակում խաղացողը պետք է պրոֆեսիոնալ մնա և հստակորեն հետևի ակումբի քաղաքականությանը և կնքված պայմանագրի պայմաններին: Այս իրավիճակի մասին հետագա քայլերը կքննարկվեն գլխավոր մարզչի' Մուրատ Յակինի հետ և ընդհանուր որոշում կընդունենք: Իսկ լրագրողներին, ովքեր իրենց վարկանիշի համար շահարկում են նման թեմաներ, խղճում եմ»,- Ասխաբաձեի խոսքը մեջբերում է championat-ը: