Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդ ալ Ազիզն ապրիլի 29-ին հայտարարել է երկրի ղեկավար կազմում փոփոխությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրա հրամանի համաձայն՝ թագաժառանգի կարգավիճակից զրկվել է Մակրին բն Աբդ ալ Ազիզը, և նրա տեղը զբաղեցրել է Մուհամմադ բն Նայիֆը, ով զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարի պաշտոնը: ՆԳ նախարարի պաշտոնում թագավորը նշանակել է իր որդուն՝ Մուհամմադ բն Սալմանին, ով Պաշտպանության նախարարն է և ղեկավարում էր Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Եմենում իրականացվող «Վճռականության փոթորիկ» գործողությունները:

 

Թագավորի մահվան դեպքում կհաջորդի Մուհամմադ բն Նայիֆը:

 

Իր պաշտոնից զրկվել է նաև արքայազն Սաուդ իբն Ֆեյսալը, ով ավելի քան 40 տարի զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

 

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդ ալ Ազիզն իր պաշտոնը զբաղեցրել է մեծ եղբոր՝ Աբդալլահ բն Աբդ ալ Ազիզ աս Սաուդիի մահից հետո: