Չնայած թուրքական իշխանությունների' չմիջամտելու վերաբերյալ նախապես տված խոստումներին, Ստամբուլում աշխատավորների մայիսմեկյան տոնակատարությունները սկսվել են ոստիկանական արգելքներով և ձերբակալություներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական OdaTV հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայի իշխանությունները 2013 թվականից սկսած' արգելում են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մայիսմեկյան տոնակատարությունների հետ կապված հանրահավաքները, և չնայած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախօրերին հայտարարել է, որ Ստամբուլի բոլոր հրապարակները, այդ թվում' Թաքսիմը, բաց են լինելու բոլորի համար, սակայն, իշխանությունները 26 հազար ոստիկաններով, 62 ջրանետ մեքենաներով և այլ տեխնիկայով շրջափակել Թաքսիմը և քաղաքացիներին արգելում է մտնել հրապարակ:
Այդ կապակցությամբ ստամբուլցիները Թաքսիմում մայիսի մեկը հայտարարել են «ոստիկանների տոն»:
Չնայած այդ արգելքներին, Ստամբուլի աշխատավորական զանգվածները սկսել են հավաքվել մոտակա հրապարակներում և փողոցներում և դանդաղորեն շարժվել դեպի Թաքսիմ:
Հեռուստաալիքը հայտնում է, որ դեպի Թաքսիմ շարժվող զանգվածները սկսել են դիմադրել ոստիկաններին: Օքմեյդան հրապարակում ոստիկաններն արդեն ձերբակալել են 5, Թաքսիմում' մայիսմեկյան պաստառներ են պարզած 2, Աբբասաղա պուրակում' 2 մարդու: Ոստիկանությունը Թաքսիմին հարող փողոցներում թույլ չի տալիս մարդկանց շարժվել դեպի հրապարակ, իսկ ձերբակալվածներին սկսել է լցնել ոստիկանական մեքենաներ:
Մայիսի 1-ի պատճառով Ստամբուլում որոշ երթուղային նավերի և մետրոբուսների երթևեկությունը դադարեցվել է, որպեսզի կանխեն մադկանց տեղաշարժը դեպի հրապարակներ:
Ոստիկանությունն անմիջապես ձերբակալում է դիմակներ, հակագազեր կամ ազդանշանային դրոշակ ու գոգնոցներ կրող քաղաքացիներին:
Ստամբուլի աշխատավորների արհեստակցական միությունների ղեկավարները հայտարարել են, որ կառույցների ներկայացուցիչները մայիսի 1-ը տոնելու են Թաքսիմում: SES արհեստակցական միության անդամ Բուրհան Քուրթը Թուրքիայում հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների եւ նախագահ Թայիփ Էրդողանի կողմից երկրում նախագահական համակարգ ստեղծելու ջանքերի հետ կապված լրագրողներին հայտարարել է. «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ցանկանում է իր ապօրինություններն եւ կոռուպցիան հավերժացնել թուրքական տիպի նախագահական համակա րգով»: