Մայիսմեկյան արարողություններին մասնակից թուրք մարմնավաճառները իշխանություններից պահանջել են իրենց աշխատավորի իրավունքներ տալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Bianet կայքը, թուրք մարմնավաճառները մայիսի 1-ին Ստամբուլի փողոցներ և հրապարակներ են դուրս եկել «Անբարոյական չենք՝ աշխատավոր ենք, դիմակայելու ենք հակամարմնավաճառությանը» բովանդակությամբ պաստառներով:

 

 

Մայիսի 1-ի կապակցությամբ թուրքական «Սեռական առողջության և մարդու իրավունքների կարմիր հովանոց» կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «Սեռական ծառայության աշխատակիցների իրավունքները աշխատավորի իրավունքներ են: Սեռական ծառայությունը աշխատանքային զբաղվածություն է»:

Նշվում է, որ սեռական ծառայության հատվածում աշխատանքն ամենածանրերից է, և մարմնավաճառների իրավունքները պետք է հավասարեցվեն աշխատավորների իրավունքներին:

«Բոլոր աշխատավորներին հավասար մենք պայքարելու ենք մեր իրավունքների համար», -ասվում է թուրք մարմնավաճառների տարածած հայտարարության մեջ: