Նեպալի կառավարությունը բացառել է փլատակների տակ ողջ մարդ գտնելու հնարավորությունն ուժգին երկրաշարժից հետո, որը ցնցել էր երկիրն ապրիլի 25-ին: Այս մասին հայտնում է France Presse-ը:

 

Նեպալի բնակչության 10 տոկոսը կամ ավելի քան 2.8 մլն մարդ ստիպված է եղել լքել իր տունն ավերիչ երկրաշարժից հետո, և ներկայում շարունակում է ապրել վրաններում ու այլ ժամանակավոր կացարաններում:

 

Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 6600 մարդ: Վիրավորների թիվն անցնում է 14 հազարից:

 

Նեպալի իշխանություններն օգնության խնդրանքով կրկին դիմել են միջազգային հանրությանը: