Անգլիացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, ով այսօր տոնում է ծննդյան 40-րդ տարեդարձը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է արքայազն Ուիլիամին և նրա կնոջը՝ հերցոգուհի Քեյթ Միդլթոնին՝ նրանց դստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ:
Ֆուտբոլիստը մասնավորապես, գրել է.
«Անհանական նորություն: Ես չէի կարող երջանիկ չլինել Ուիլիամի և Քեյթի համար: Ուրախ եմ, որ մայր ու դուստր իրենց հիանալի են զգում: Այս օրը վատ օր չէ ծնվելու համար»: