Այսօր Orange-ն ամփոփեց «100 տարվա վերածնունդ» խորագրի ներքո անցկացվող «Դեպի Կանն 2015» վիդեոմրցույթի արդյունքները: Գուրգեն Եղյանը, ում հեղինակած տեսանյութը ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում լավագույն 15 տեսանյութերի շարքում էր և արժանացել էր ժյուրիի ամենաբարձր գնահատականին, այժմ հնարավորություն ունի դառնալու Orange-ի պատվավոր հյուրը Կաննի 68-րդ միջազգային կինոփառատոնում:

 

 

Գուրգենին հանձնված մրցանակը դեպի Կանն ուղևորության ամբողջական փաթեթ է՝ երկու հոգու համար՝ ներառյալ ավիատոմսեր, համար «Մաջեսթիկ» հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդն ու մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով՝ աշխարհահռչակ կինոաստղերի հետ միասին: Գուրգենն իր ընտրած ուղեկցի հետ կմասնակցի փառատոնի՝ մայիսի 20-ի ցուցադրմանը:

 

 

«Այս տարին մեծ կարևորություն ունի աշխարհի հայերի համար: Հարգանքի և հիշատակի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին՝ մեզ համար շատ կարևոր էր նաև մյուս կողմից ցույց տալ վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի վերածնունդն ու զարգացումը: Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց կարճ ֆիլմերով արտահատյտել են իրենց զորակցությունը: Ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն քվեարկել են նախընտրած տեսանյութերի օգտին: Մեծ հետաքրքրությամբ և համոզմունքով ենք դիտել այս երիտասարդների հեղինակած ֆիլմերը. երիտասարդներ, ովքեր հենց իրենք խորհրդանշում են Հայաստանի վերածնունդը»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիա Ժելիբտերը:

 

 

Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 30 տեսանյութ՝ հիշատակի տուրք մատոցելով Հայոց ցեղասպանության զոհերին և ցուցադրելով վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի ունեցած ձեռքբերումները: Ապրիլի 2-ից մինչև ապրիլի 28-ն Orange-ի բոլոր բաժանորդներն ունեցել են հնարավորություն ներկայացնել իրենց հեղինակած կարճ տեսանյութերը և մասնակցել ֆեյսբուքյան վիդեոմրցույթին:

 

Անցյալ տարվա համեմատ, էականորեն ավելացել էր թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ ֆեյսբուքյան քվեների քնաակը: Զգալիորեն աճել էր նաև Youtube-ում տեսանյութերի դիտումների թիվը՝ հասնելով շուրջ 10.500-ի:

 

 

Առավելագույն քվե ստացած մյուս 14 տեսանյութերի հեղինակները ստացան անակնկալ նվեր Orange-ի և «Մոսկվա» կինոթատրոնի կողմից՝ մեկ ամսվա ընթացքում, իրենց ընտրած անձի հետ «Մոսկվա» կինոթատրոն անսահմանափակ այցելելու հնարավորություն:

 

Տեսանյութը, որը Գուրգենին բերեց այս բացառիկ մրցանակը, կարելի է դիտել հետևյալ հղումով'