ԵՄ պետությունների մոտ 60 քաղաքացի անհետ կորած է համարվում Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ կառույցների իր աղբյուրին:

 

Գործակալության զրուցակիցը հերքել է 1000 անհետացած եվրոպացիների մասին տեղեկությունը։ Նման տվյալներ էին հնչեցվել ԵՄ ներկայացուցչի կողմից երկրաշարժից անմիջապես հետո:

 

Աղբյուրը հստակեցրել է, որ 60-ը ԵՄ այն քաղաքացիներն են, որոնց հետ մինչ օրս հնարավոր չի եղել կապ հաստատել: Աղետի հարվածի պահին նրանց՝ Նեպալի տարածքում գտնվելը պաշտոնապես գրանցված է եղել: