Քեմբրիջի դուքսի ու դքսուհու նորածին դուստրը ստացել է բավական բարդ անուն՝ Շարլոթ Էլիզաբեթ Դիանա: Այս մասին ասված է Քենսինգթոնյան պալատի տարածած հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Այժմ երեխային պետք է դիմել հետևյալ կերպ՝ Քեմբրիջի արքայադուստր Շարլոթ:

 

Իրենց դստրիկին այսպիսի անուն տալով՝ դուքսն ու դքսուհին պատվեցին միանգամից 3 մարդու՝ պապիկ Չարլզին, հանգուցյալ տատիկ Դիանային ու գործող միապետ Էլիզաբեթ 2-րդին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Շարլոթը Չարլզի անվան կանացի տարբերակն է: Այն ունի ֆրանսիական ծագում և նշանակում է «նրբաճաշակ և կանացի»:

 

Այժմ նորածին արքայադուստրը պապից, հորից ու ավագ եղբորից հետո բրիտանական գահի ժառանգորդների թվում 4-րդն է: