Ռուսական նոր սերնդի «Արմատա» տանկն արգելակվել է Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթի վերջնական փորձի ժամանակ: Այս մասին հայտնել է «РБК»-ի թղթակիցը, ով ներկա է եղել փորձին:
Տանկը կանգ է առել այն ժամանակ, երբ գտնվել է դամբարանի դիմաց: Դրանից հետո «Արմատաին» է մոտեցել հատուկ տեխնիկան մալուխներով, սակայն տանկն այդպես էլ չի քարշակվել: Ի վերջո, այն կանգնած է մնացել հրապարակում ամբողջ փորձի ժամանակ:
«РБК»-ի թղթակցի խոսքով' փորձի վերջում պարզ է դարձել, որ տանկի արգելակումը ծրագրված էր: Այդ կերպ ցուցադրվել է ռազմական տեխնիկայի տարհանումը: