Մայիսի 9-ին, Էջմիածնում' քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքի ողջ ակտիվը, վետերանները՝ զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկ խոնարհեցին 2-րդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձանին: Միջոցառման ընթացքում ընթերցվեց Զորավարի շնորհավորական ուղերձը' մայիսյան տոների կապակցությամբ, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը:
Հայտարարվեց, որ Էջմիածնի ավագանու որոշմամբ, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների թվով 36 ընտանիք ազատվել է աղբահանության վճարից: Որոշ ընտանքիների տրվեցին արտոնություններ գույքահարկի և հողի հարկի գծով: Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ֆինանսական աջակցություն հատկացվեց թվով 8 հաշմանդամ ազատամարտիկների և 2 ազատամարտի մասնակիցների:
Էջմիածին քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի 13 վետերանների ևս տրվեց ֆինանսական աջակցություն' Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը ցուցադրական ելույթով հանդես եկան ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահները, որից հետո վետերանները, Էջմիածնում ծառայող զինվերները և պատանի երկրապահները քայլերթով ազատեցին հրապարակը, այն տրամադրելով Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող երգի և պարի խմբերին: