Մեծարգո Ռիտա Սարգսյան,

 

 

ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի ընտանիքի ցավի վրա. սոցիալական ծայրահեղ վատ պայմաններում ապրող ընտանիքի երկու երեխաներն ունեն առողջական լուրջ խնդիրներ: Երկուսն էլ ծնվել են գենետիկ հիվանդությամբ, և ծննդյան օրվանից ապրում են դեղորայքով, սակայն այսօր ամեն բան առավել անտանելի է դարձել, քանզի հիմնական հիվանդությունը պատճառ է դարձել այլ հիվանդությունների ի հայտ գալուն:

 

 

Երեխաների գրեթե բոլոր օրգան համակարգերն իրենց գործառույթները կարգին չեն կատարում. երեխաներից մեկն անգամ երիկամների փոխպատվաստման կարիք ունի: Երեխաների շուտափույթ բուժման նպատակով մոտ մեկ ամիս առաջ դրամահավաք ենք կազմակերպել, բայց, ցավով պետք է ասեմ, որ անգամ 1000 դոլար չի հավաքվել: Երեխաները անհապաղ բուժման կարիք ունեն. նրանց ողջ կյանքի ընթացքում հարկավոր է բժշկական հսկողության տակ պահել, այդ իսկ պատճառով կարիք կա նրանց Եվրոպա տեղափոխելու և բուժումը շարունակելու Գերմանիայում: Երեխաների ընտանիքին հարկավոր է օգնել միայն երեխաներին Գերմանիայի համապատասխան հիվանդանոց հասցնելու համար: Ընտանիքն անգամ սեփական բնակարան չունի, որպեսզի վաճառի այն և իրականացնի երեխաների երազանքը' գոնե մի փոքր նրանց ցավերը մեղմելու երազանքը ու բնականոն կյանքով ապրելու ձգտումը:

 

Չէր լինի այս բաց նամակի կարիքը և առհասարակ չէր լինի և ոչ մի դրամահավաքի կարիք, եթե մեր երկրում գործեր ճիշտ համակարգ, աշխատեր առողջական ապահովագրությունը և կոռուպցիան նվազագույնի հասցված լիներ: Ամեն օր ավելի ու ավելի շատ ընտանիքներ բախվում են այս խնդրին: Հ.Գ. Երեխաները շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ իրենց մասին հանրությանը տեղյակ է պահվել և անգամ դպրոցում տեղեկացել են այդ խնդիրներից. այնպես որ լրացուցիչ անգամ լուսանկարներ չենք հրապարակում, կցում ենք միայն բժշկական փաստաթղթերից: Անհրաժեշտության դեպքում կարող ենք ավելի մանրամասն իրազեկել: Բանկային փոխանցումների համար

 

ԱԳԲԱ բանկ Հ/Հ

 

220531630139002EUR

 

220531630402001 USD

 

220531631798000 AMD

 

 

Կարող եք կապ հաստատել նաև ընտանիքի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 098. 49.32.80