Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հայտարարել են, որ թագավոր Սալման բեն Աբդել Ազիզը չի մասնակցելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը. գրում է The New York Times թերթը:

 

Թագավորի փոխարեն Մերձավոր Արևելքում դաշնակից պետությունների քաղաքականությունը քննարկելու համար ԱՄՆ կմեկնեն Սաուդյան Արաբիայի ներքին գործերի և պաշտպանության նախարարները:

 

Նշվում է, որ երկուշաբթի մայիսի 11-ի կեսօրին, թագավորը կզրուցի ամերիկյան նախագահի հետ հեռախոսով, այնուհետև պարզ կդառնան թագավորի` Միացյալ Նահանգներ չմեկնելու պատճառները:

 

Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայի թագավորն ասել է, որ ինքը ցանկանում է փրկել Եմենի ժողովրդին աղանդավորությունից: