Թբիլիսիում ավարտվեց «Շոտոկան» Կարատեյի աշխարհի առաջնությունը: «Ձյոսինմոն» կարատեի ազգային հավաքականի 6 մարզիկները փայլուն ելույթ ունեցան մրցաշարում: 12-ից - 13 տարեկանների պայքարում` մինչև 50 կգ քաշային կարգում` Գևորգ Գրիգորյանը գրավեց 2-րդ տեղը: 2-րդ մենամարտից հետո ստանալով ծանր վնասվածք (աջ ոտնաթաթի ճաք)՝ 4 փայլուն հաղթանակ տարավ, միայն եզրափակչում 6:4 հաշվով զիջեց ռուս մարզիկին՝ վնասվածքի պատճառով: Հաջող ելույթ ունեցան նաև մեր մյուս մարզիկները: Տպավորիչ էր հատկապես Վանիկ Սարգսյանի և Էրիկ Գևորգյանի տարած հաղթանակները ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Միայն ադրբեջանցի մարզիկի հետ 8:0 հաշվով հաղթական մենամարտից հետո, մրցաշարի կազմակերպչական կոպիտ սխալների պատճառով, Էրիկ Գևորգյանին դուրս թողեցին հետագա պայքարից:
Շնորհավորենք մեր բոլոր մարզիկներին և ցանկանանք նորանոր հաջողություններ սպորտային կյանքում:
Լուսանկարները` Jyoshinmon Shorinryu Karatedo National Federation Of Armenia ֆեհսբուքյան էջից