Մոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 25-ին կստուգի «Բաշնևտ»-ի գործի ֆիգուրանտներից մեկին՝ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին, տնային կալանքի տակ պահելու օրինականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է դատարանի ներկայացուցիչ Աննա Ֆադեևան: Քննիչի միջնորդությամբ՝ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը սահմանված է մինչև հուլիսի 28-ը, փաստ աբանները բողոքարկել են այդ վճիռը:

 

Հայրապետյանին մեղադրում են այն բանում, որ նա մեղսակից է եղել 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնևտը», որը նա գլխավորել է երեք տարի, «Սիստեմա» ընկերությանը վաճառելուն:

 

Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի կրկնակի քաղաքացիություն և ունեցվածք արտասահմանում, մասնավորապես, նա վերջին ժամանակներս ապրում էր Մոնակոյում: Հետաքննությունն այս փաստով էր հիմնավորում նրան քննչական մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին փոխադրել են տնային կալանքի տակ: Հայրապետյանի փաստաբանն ավելի վաղ հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջությունը խիստ վատացել է և խնդրել է ազատել նրան: