«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի և իրենց երկրպագուների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից, մ

Մայիսի 15-ին, Երևանի ժամանակով 17:00-ին «Genealogy» խումբը կներկայանա նոր երգով: «Genealogy» խմբի բոլոր անդամները կերգեն հայերեն՝ բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի և հայկականության մասին:

 

 

Երգի պրեմիերան կկայանա «Genealogy» խմբի յութուբյան ալիքով՝ հետևյալ հղումով:

 

 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար՝ Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խ որհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ՝ կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ: