ԱՄՆ Ֆլորիդա նահանգում անհայտ անձինք գնդակոծել են դպրոցական ավտոբուսը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու աղջիկ: Այս մասին հաղորդում է Assocoaited Press-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը, նահանգի Ջեքսոնվիլ քաղաքից արևմուտք: Երկու տուժած աշակերտուհիներին հիվանդանոց են հասցրել: Ջեքսոնվիլի շերիֆի վարչությունում վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Ոստիկանությունը սկսել է նրանց հետախուզումը: