Ռամզան Կադիրովը լեզգինկա է պարել 57-ամյա ոստիկանապետի և 17-ամյա չեչենուհու հարսանիքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բոլոր ցանկացողներին հրավիրել էր ՆԳ շրջանային բաժանմունքի 47-ամյա ղեկավար Նաժուդ Գուչիգովի և 17-ամյա Լուիզա Գոյլաբիևայի հարսանիքին: Այդ մասին նա գրել էր Instagram-ի իր էջում:
«Գրոզնիում տեղի կունենա Նաժուդի և Լուիզայի ամուսնության պաշտոնական արարողությունը: Բոլորին հրավիրում եմ: Տարիքային տարբերությունը 30 տարի է: Աղջկա ծնողներն օրհնել են այդ միությունը: Այս հարսանիքի հանդեպ հետաքրքրությունն անչափ մեծ է. ներկա կլինեն 1,500 լրատվամիջոցի ներկայացուցիչներ»,- նշել էր Կադիրովը:
Նա հայտնի անձանց օրինակն էր մեջբերել և կոչ արել չմիջամտել Գուչիգովի ու Գոյլաբիևայի անձնական կյանքին:
Կադիրովը հայտնել էր նաև, որ հետևում է իսլամի խիստ կանոններին և ՌԴ օրենքներին, իսկ նրանց նկատմամբ, ովքեր միջամտել են նորապսակների անձնական կյանքին, պատրաստվում են դատական հայցեր:
Տեսանյութն՝ այստեղ: