Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել լատվիացի իր գործընկեր Մարիտե Սեյլեի հետ:
Հանդիպման ընթացքում Լատվիայի կրթության նախարարը բարձր է գնահատել Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը թե բովանդակային և թե կազմակերպչական տեսանկյուններից և մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության համար:
Պատասխան խոսքում նախարար Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով տիկին նախարարին գնահատականի և անձնական ակտիվ մասնակցության համար, ընդգծել է Երևանյան կոմյունիկեի կարևորությունը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հետագա զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև հայ-լատվիական կրթա-գիտական համագործակցության հեռանկարները, մասնավորապես երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: Հանդիպամն ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: