Dawn միջմոլորակային ավտոմատ կայանն ստացել է Ցերերա թզուկ մոլորակի մակերևույթի վրա առեղծվածային սպիտակ բծերի՝ այսօրվա դրությամբ ամենաորակյալ պատկերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է NASA-ի կայքում:

 

 

Պատկերը կայանի կողմից ստացվել է 2015 թվականի մայիսի 16-ին, երբ այն գտնվել է թզուկ մոլորակից 7,2 հազար կիլոմետր հեռավորության վրա: Դրանում երևում են մի խումբ պայծառ բծեր:

 

 

Գիտնականները կարծում են, որ Ցերերայի հյուսիսային բևեռի շրջանում բծերն առաջացել են սառցի կողմից Արեգակի լույսի արտացոլման հետևանքով: Սակայն աստղագետները մինչ օրս ստույգ չգիտեն Ցերերայի վրա առկա լուսային բծերի բնույթը: