Մենք չունենք ձախողված նախաձեռնություն, մենք չունենք ձախողված ծրագիր, բայց մենք ունենք համակարգի որոշ խնդիրներ, որոնց ամբողջական լուծումը հնարավոր չէ ոչ մեկ տարվա, ոչ էլ եռամյա կտրվածքով լուծել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության և գիտության նախարար Աշոտյանը և հավելեց, որ չավարտվող խնդիրներին են կոռուպցիոն երևույթների վերացումը, կրթության որակի տեսանելի բարձրացման վերջնական արդյունքը: