Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերն, անդրադառնալով Յուրգեն Կլոպի մյունխենյան թիմը գլխավորելու հնարավոր տարբերակին, նշել է, որ պետք է հարգել թիմի ներկայիս գլխավոր մարզչին:
Նշենք, որ Կլոպը հայտարարել է, որ իրեն պատկերացնում է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Կլոպը կարող է պատկերացնել իրադարձությունների նման ընթացք, դրա համար էլ ասել է: Սակայն մենք ներկայումս ունենք մարզիչ, և այս մասին խոսելիս անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել նրա նկատմամբ»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Sportal-ը: