Ռուսաստանում կազմել են Եվրոպական միության այն քաղաքացիների ցուցակը, որոնց արգելված է հատել ՌԴ պետական սահմանը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի, ցանկում ներառված են այն անձինք, ովքեր հակառուսական քաղաքականություն են վարում՝ փորձելով վատթարացնել ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերությունները:

 

 

«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հրահանգով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներում ռուսական դեսպանատները կազմել են այն անձանց ցանկը, ովքեր հակառուսական քաղաքականություն վարելուց բացի, կասկածվում են կոռուպցիոն և հակաօրինական այլ գործունեության համար: Յուրաքանչյուր ազգանվան ներառումը հիմնավորված է»,- նշել է աղբյուրը:

 

 

Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն արդեն տեղյակ է տվյալ ցուցակի գոյության մասին: