Թուրքիայի քաղաքացի 14-ամյա տղան Ավստրիայում դատապարտվել է Վիենայի երկաթուղային կայարանում պայթյունի և այլ ահաբեկչական ծրագրերի իրականացմանը մասնակցության համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ավստրիական դատարանը նրա համար սահմանված 16 ամիս պատիժը 8 ամսով կրճատել է:
Թուրքիայում ծնված պատանին Ավստրիայում բնակվում է 2007 թվականից և ձերբակալվել էր անցյալ հոկտեմբերին: Դատախազները ապացույցներ են ներկայացրել, որ թուրք պատանին Սիրիայում «ջիհադին միանալու» նպատակով կապեր է ստեղծել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ:
Չնայած մարդասիրական նկատառումներով ավստրիական դատարանը մինչև դատավճիռը նրան պայմանականորեն ազատ էր արձակել, սակայն, թուրք պատանին այդ ընթացքում փորձել է ևս մեկ՝ 12 տարեկան պատանու ներգրավել իր ահաբեկչական ծրագրերի մեջ: Դատախազությունը հայտնել է, որ թուրք պատանին չի զղջացել իր գործողությունների համար: Նրա ավստրիացի դատապաշտպանն էլ պնդել , որ 14-ամյա պատանին դարձել է իսլամիստների պրոպագանդայի զոհը: