Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ում կատարված ձերբակալություններն այդ կազմակերպության նախագահի պաշտոնում Յոզեֆ Բլատերի վերընտրմանը խոչընդոտելու փորձ է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքսին»:
«Ես դրանում բնավ չեմ կասկածում, դա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում պարոն Բլատերի վերընտրումը թույլ չտալու ակնհայտ փորձ է, ինչը միջազգային կազմակերպությունների գործունեության սկզբունքների կոպտագույն խախտում է»,- ասել է Պուտինը լրագրողներին՝ մեկնաբանելով ՖԻՖԱ-ում սկանդալի շուրջ ստեղծված իրադրությունը:
Մայիսի 27-ի առավոտյան հայտնի է դարձել ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման մասին, որոնց մեղադրում են կոռուպցիայի մեջ: