Սիրիայի հյուսիսում մարտերի հետևանքով «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման գրոհայինները կարողացել են նոր տարածքներ գրավել, հաղորդում է բրիտանական BBC-ն:

 

Նրանք հսկողության տակ են վերցրել Սորան Ազազ քաղաքը և դրա հարևանությամբ գտնվող 2 գյուղ, որոնք նախկինում վերահսկվում էին «Ջաբհաթ աշ-Շամիա» խմբավորման կողմից:

 

Այսպիսով՝ ԻՊ-ի գրոհայինների դիրքերն աստիճանաբար մոտենում են Թուրքիայի սահմանին: