Վրացի փրկարարները Սվանեթիայում փորձում են Թեթնուլդ լեռան գագաթից իջեցնել օգնություն խնդրած լեհ զբոսաշրջիկներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

 

 

Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների վարչության գործակալությունում հայտարարել են, որ հունիսի 1-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ լեհ զբոսաշրջիկներ են մնացել Թեթլունդի գագաթին: Վատ եղանակի պատճառով նրանք ի վիճակի չեն ինքնուրույն իջնելու:

 

 

Զբոսաշրջիկները նաև տեղեկացրել են, որ իրենց մոտ սպառվում Է պարենը:

 

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, փրկարարներն արդեն ուղևորվել են օգնելու զբոսաշրջիկներին: