Կատալոնյան «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խոսել է իրեն ոգեշնչող ֆուտբոլիստների մասին: Արգենտինացին նշել է, որ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն իր կուռքն է:
«Իմ ֆուտբոլային կուռքը եղել է Ռոնալդոն: Նա ոչնչից գոլեր էր խփում և ուժեղ հարվածների էր տիրապետում: Նույն կերպ ինձ դուր էր գալիս նաև Զիդանի խաղին հետևելը»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Squawka-ն: