Փետրվարի 5-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին, հայկական բանակի զինվորները կասեցրել են ադրբեջանական հերթական դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը. հետախուզական տվյալների համաձայն՝ սպանվել է առնվազն 4 ադրբեջանցի զինվոր: Այս մասին հայտնում է Voskanapat.info–ն։
Ադրբեջանական կողմը հաստատել է երկուսի՝ լեյտենանտ Տուրալ Նադիր օղլու Ասկերովի ու շարքային Ալիզադե Սանան Դոլյաթ օղլուի մահվան լուրերը:
Հայկական կողմից սպանված կամ վիրավոր չկա