Կալիֆորնիայի Six Flags Magic Mountain թեմատիկ այգում 10-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը ամերիկյան բլրակների վրա սահելուց հետո: Մեկ օր անց նա մահացել է հիվանդանոցում: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

 

 

Քննիչները պարզում են, թե ինչի պատճառով կարող էր աղջիկը կորցնել գիտակցությունը:

 

 

«Մեզ խորապես վշտացրել է Ժասմին Մարտինեսի մահվան լուրը: Մենք աղոթում ենք նրա ընտանիքի հետ միասին»,- հայտնել է այգու ղեկավարությունը:

 

 

Revolution ատրակցիոնի գոյության 40 տարիների ընթացքում դրա վրա չի գրանցվել ոչ մի դժբախտ պատահար' չնայած այդ ընթացքում ատրակցիոնից օգտվել է 45 մլն մարդ: