Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները կընդգրկվեն տարբեր խմբերում: Այս մասին տեղեկացնում է sport-express-ը:

Վիճակահանությունը տեղի կունենա 2015թ-ի հուլիսի 25-ին'Սանկտ-Պետերբուգում:

Նշենք, որ Ադրբեջանի և մեր ազգային ընտրանին Եվրո 2008թ-ի ընտրական փուլում ընդգրկվել էին միևնույն խմբում: Խաղերը պետք է տեղի ունենային 2007թ-ի սեպտեմբերի 8-ին և 12-ին' Երևանում և Բաքվում: Սակայն ՈւԵՖԱ-ի որոշմամբ այդ հանդիպումները տեղի չեն ունեցել: