Բաքվում շարունակվում են Եվրոպական խաղերը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, ազատ ոճի ըմբշամարտիկների 86 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիևը 1/16-րդ եզրափակչում հաղթանակ տոնեց թուրք մարզիկի նկատմամբ:

Թուրք Ահմեդ Բիլիջին դրանից հետո ոչ միայն չշնորհավորեց մեր ըմբիշին, այլև Մուսա Մուրթազալիևի ձեռքն ի նշան հաղթանակի բարձրացնելու ժամանակ չմոտեցավ մրցավարին: