«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 50 հոգանոց խումբ Սիրիայի Թել-Աբյադ բնակավայրից Թուրքիա է անցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը:

 

Աքչաքալե սահմանի մոտ գտնվող արաբ փախստականների վիճակը ուսումնասիրելու նպատակով, որոնք Թուրքիա են եկել Թել-Աբյադի մոտ քրդերի ու իսլամիստների միջև ծավալվող մարտերից հետո, սահման են մեկնել Թուրքիայի մարդու իրավունքների միության ներկայացուցիչները:

 

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով' հունիսի 3-16-ն ընկած ժամանակահատվածում մոտ 23.250 մարդ է հատել սահմանն ու մտել Թուրքիա:

 

Նշվում է, որ փախստականների մեծ հոսքի պատճառն ԻՊ-ի կողմից սպառնալիքն է:

 

Կազմակերպության ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է հունիսի 5-ին փախստականների հետ Աքչաքալե սահմանի չհսկվող հատվածից Թուրքիա ներթափանցել ահաբեկիչների 50 հոգանոց մի խումբ: