Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, ծախսում իր փողերը:

Forbes-ը վերջերս կազմել էր աշխարհի ամենահարուստ մարզիկների ցանկը. պորտուգալացին երրորդ հորիզոնականում է և զիջում է միայն Ֆլոյդ Մեյվեզերին և Մենի Պակյաոյին:

Ռոնալդուն տարվա ընթացքում վաստակել է 80 մլն դոլար:

Тачки Роналду

Lamborghini. Aventador-ը Ռոնալդուի սիրելի մեքենան է. արժեքը 300 հազար դոլար:

Պորտուգալացին մեքենաների հավաքածուում ունի երեքական Porsche և Audi, Aston Martin DB9, Bentley Continental և Rolls-Royce Phantom: Կրիշտիանուն գնել է 20 մեքենա՝ 4 մլն 912 հազար դոլար ընդհանուր արժողությամբ:

Եվս մի քանի Audi ֆուտբոլիստը որպես նվեր ստացել է հովանավորից:

2009թ. Ռոնալդուն 320 հազար դոլարով գնած Ferrari GBT 599 մեքենայով վթարի էր ենթարկվել ձեռք բերելուց երկու օր անց:

Разбитый Ferrari Роналду

Благотворительность

Պորտուգալիայի հավաքականի առաջատարը չի մոռանում նաև բարեգործությամբ զբաղվել: Ֆուտբոլիստը 100 հազար դոլար տրամադրել է Կարմիր խաչին, 150 հազար եվրո՝ Մադրիդի հոսպիտալներից մեկին:

Ֆուտբոլիստը 2014թ. գումար էր տրամադրել փոքրիկ Էրիկին, ում ծնողները դիմել էին ֆուտբոլիստին՝ օգնության համար: 

Ռոնալդուն ոչ միայն 50 հազար դոլար տրամադրել է քաղցկեղով հիվանդ երեխայի բուժման համար, այլև վերականգնողական կուրսի ծախսերն է հոգացել՝ յուրաքանչյուր սեանսի համար՝ 5 հազար դոլար:

Подарки от Роналду

Ռոնալդուն չի մոռանում նաև խաղընկերներին: Երբ «Արքայական ակումբը» 10-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, Ռոնալդուն թիմակիցներից յուրաքանչյուրին անվանական BVLGARI ժամացույցներ նվիրեց:

Дома Роналду

Կրիշտիանու Ռոնալդուն տունը վստահել է ճարտարապետ և դիզայներ Խոակին Տորեսին, ում աշխատանքը Ռոնադուի համար արժեցել է 7 մլն դոլարից ավել գումար, որի դիմաց պորտուգալացին ստացել է գեղեցիկ առանձնատուն Մադրիդի La Finca թաղամասում:

Բացի այդ, Ռոնալդուն առանձնատուն ունի նաև Անգլիայում, Պորտուգալիայում, ինչպես նաև տուն ունի ԱՄՆ-ում:

Хоакин Торрес

Одежда Роналду

Ռոնալդուն Gucci-ի և Louis Vuitton-ի սիրահար է: Երբեմն կրում է նաև Prada: Փոքրիկ Ռոնալդուն նույնպես օգտվում է նմանատիպ խանութներից: Հագուստի համար պորտուգլացին ամսում 8 000 դոլար է ծախսում:

Семейные праздники Роналду

Ռոնալդուն շատ է սիրում իր ժամանակն անցկացնել ընտանիքի հետ: Հանգստյան օրերի համար պորտուգալացին մեկ օրում ծախսում է մոտ 10 հազար դոլար: Անձնական ուղղաթիռներ, երեկույթներ և այլն:

Женщины Роналду

Հստակ կազմել գումարի չափը, թե որքան է պորտուգալացին ծախսել ընկերուհիների համար, հնարավոր չէ: Միակ հայտնի գումարը, որը պորտուգալացին ծախսել է կնոջ համար, 15 միլիոն դոլարն է, որը որպես փոխհատուցում պորտուգալացին տվել է Ռոնալդու կրտսերի մայրիկին: Գումարի դիմաց աղջիկը խոստացել է ավել ոչինչ չպահանջել և ավելորդ չխոսել: