Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկար ժամանակ անց, առաջին հարցազրույցն է տվել արևմտյան ԶԼՄ-ներին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է բրիտանացի լրագրող Գաբրիել Գեյթհաուսը:

 

Հարցազրույցում, որը կհեռարձակվի BBC-ի եթերով, Յանուկովիչը պատմում է «մայդանի», Ղրիմի' ՌԴ-ին միանալու և Դոնբասում հակամարտության մասին և «այն գիշերվա մասին, երբ Պուտինը փրկեց իր կյանքը»:

 

Բացի այդ Գեյթհաուսը խոստացել է, որ Յանուկովիչը կպատմի «ճշմարտությունը հարուստ նստավայրի և կենդանաբանական այգու ջայլամների մասին»: