Ուկրաինայի Ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային՝ կատարելով ստորև ներկայացված գրառումը (ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է թարգմանությունը ռուսերենից).

 

«Թերմոս՝ սառը թեյով

 

Իմ թանկագին Հայաստան,

 

Մի օր մեզ ծեծեցին և փախուստի մատնեցին Կիևի Կրեպոստնոյի փակուղում, քանդեցին մեր բարիկադները, թվում էր՝ ոտնատակ տվեցին մեր հույսերը... Անզորությունից կոկորդիս կարծես բան էր կանգնել։ Ձմեռ էր, ձյուն էր գալիս. մենք ութ հոգով վերադառնում էինք Մայդան՝ ուկրաինական դրոշով, սառած, ծեծված, ձնաշաղախ...

 

Մենք մեզ հետ տանում էինք մեծ զինվորական թերմոս՝ միակ բանը, որը հաջողվել էր դուրս հանել այն ժամանակ հատուկ ջոկատայինների կողմից ջախջախված հեռավոր բարիկադի առաջնագծից։ Ոտքերս ցավում էին։ Ձեռքերս սառում էին առանց՝ քաշքշուկի ժամանակ կորցրած ձեռնոցների, իսկ մենք... մենք տանում էինք այդ ծանր, սառը թեյով 20 լիտրանոց զինվորական թերմոսը մերոնց՝ Մայդան։ Որպես խորհրդանիշ։ Որպես մեր ձգտում՝ չընկրկել և լինել ազատ։

 

Ոչ մի ոսկե գեղմ էլ իր արժեքով չէր կարող համեմատվել այդ թերմոսի հետ, որը մենք հասցրեցինք Մայդանի ճամբար... Այն ժամանակ մենք տեղ հասցրեցինք ոչ թե թեյ, այլ մենք մեզ հետ ճամբար բերեցինք կուռ կամք՝ ազատության հանդեպ...»։