wrestling.am «Ստամբուլում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկող ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի չորս անդամներից միայն մեկին հաջողվեց մեդալ նվաճել: 50 կգ քաշային կարգում արծաթե պարգևի արժանացավ Ռազմիկ Միսակյանը, ով եզրափակչում 5:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Գաջիևին:
Ի տարբերություն Միսակյանի, ով մրցակցին պարտվեց գրեթե հավասար պայքարում, արժանավայել գոտեմարտում, բրոնզե մեդալի համար պայքար մղող 64 կգ քաշային Սուրեն Խաչատրյանը ադրբեջանցի Սուլեյմանովի հետ գոտեմարտում առաջին երեք րոպեները 3:0 հաշվով հաղթելուց հետո, երկրորդում 7 միավոր կորցրեց, ավելին' 4:3 հաշվի ժամանակ նյարդերը տեղի տվեցին և նա ապտակեց Սուլեյմանովին: Նման պահվածքի համար մրցավարները մեկ միավոր մրցակցին տալով պատժեցին Խաչատրյանին, այնուհետև մեր ըմբիշը Սուլեյմանովին թույլ տվեց ևս երկու միավոր վաստակել»,- տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: