Երևանի կենտրոնում պատգամավորները, գործարարները և մտավորականները «կենդանի պատ» են ստեղծել բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև: Դա արվում է, որպեսզի կողմերը խուսափեն բռնությունից: Այս մասին, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում շարունակվող բողոքի ակցիային, հայտնել է "Россия 24" հեռուստաալիքը:

 

Բողոքի ակցիայի անցկացման վայրում լրացուցիչ անվտանգության ուժեր են տեղակայվել: Ոստիկանությունը զինված է մահակներով և ալյումինե վահաններով:

 

Մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պատճառով: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել այդ որոշումը: Հանրահավաքի մասնակիցներին առաջարկվել է հանդիպել նախագահի հետ, սակայն նրանք չեն կարողացել համաձայնության գալ, թե ում ուղարկել որպես պատվիրակ, և առաջարկել են պետության ղեկավարին ուղիղ հեռարձակմամբ անվավեր ճանաչել Հանձնաժողովի որոշումը՝ սակագների թանկացման հետ կապված:

 

Այսօր հայտնի դարձավ, որ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ նստացույց սկսեցին Գյումրի քաղաքում: Նրանք կոչ են արել նմանատիպ հանրահավաքներ սկսել հանրապետության այլ քաղաքներում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: