«Ռուսաստանը բաց է աշխարհի համար: Այն հանդես է գալիս հօգուտ բոլոր նրանց հետ համագործակցության, ովքեր պատրաստ են դրան: Մենք չունենք և չենք կարող ունենալ ագրեսիվ պլաններ: Մենք չենք սպառնում որևէ մեկին, և ցանկացած վիճելի հարց փորձում ենք լուծել բացառապես քաղաքական միջոցներով, ինչպես նաև հարգանքով ենք մոտենում միջազգային իրավունքին և այլ երկրների շահերին»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

 

 

Ռուսաստանի նախագահը հունիսի 25-ին Կրեմլում ելույթ է ունեցել ռուսական ռազմական բուհերի շրջանավարտների առջև, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

 

Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ ժամանակակից աշխարհում Ռուսաստանի սահմմաների մոտ շատ ռիսկեր ենք տեսնում:
«Այդ իսկ պատճառով ժամանակակից զենքով հագեցած բանակը՝ Ռուսաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բանալին է, մեր հայրենակիցների խաղաղ կյանքի երաշխիքը: Ես վստահ եմ, որ դուք շատ լավ հասկանում եք դա»,- դիմել է Պուտինը ռազմական ակադեմիաների շրջանավարտներին: